Վրաստանում թաքցնում են ցույցերի ժամանակ վիրավորված Դավիթ Գրիգորյանի մասին տեղեկությունը

Հունիսի 20-ի արյունալի գիշերը տուժած 46-ամյա Դավիթ Գրիգորյանը մինչեւ երեկ կոմայի մեջ էր, եւ նրա առողջական վիճակը ծանր է։ Ընտանիքը երեք օր ապարդյուն որոնում էր նրան ցույցի ցրումից հետո։ Գրիգորյաններին վերջապես զանգահարել է բժիշկը եւ ասել, որ Դավիթ Գրիգորյանը շրջանային հոսպիտալում է եւ կոմայի մեջ է, տեղեկացնում է Գրուզիա-օնլայնը։


Փամփուշտը կպել էր Դավիթ Գրիգորյանի գլխին, այն ծակել է նրա գանգն ու վնասել ուղեղը։ Ոսկրի մասերը ցրվել են ուղեղի մեջ, ինչն էլ ավելի է բարդացրել նրա վիճակը։ Վիրավոր պացիենտի մասին ընտանիքին տեղեկացրել են միայն այն բանից հետո, երբ Գրիգորյանին վիրահատել են եւ Ալադաշվիլու կլինիկայից տեղափոխել շրջանային հոսպիտալ։


Ընտանիքը կասկածում է, որ տեղեկությունը միտումնավոր են թաքցրել, որպեսզի բազմահազարանոց ցույցի ֆոնին փողոց դուրս եկածները չիմանան, որ մասնակիցներից մեկին գնդակահարել են գլխից։


«Ռուսթավի 2» հեռուստաալիքը պարզել է, որ մարդը, որն արգելել է ասել ընտանիքի անդամներին Գրիգորյանի ծանր վիճակի մասին, Ալեքսանդր Սիկմաշվիլին է՝ ներքին գործերի նախարարության պահպանության ոստիկանության գործող աշխատակիցը։ Նա ապրում է Գրիգորյանի հարեւանությամբ։


ՆԳՆ պահպանության ոստիկանության աշխատակիցը չի պատասխանում «Ռուսթավի 2-ի» հեռախոսազանգերին։ Նրա ընտանիքի անդամները հաստատել են, որ իշխանությունը հատուկ հետաքրքրություն ուներ տուժած պացիենտի հանդեպ, եւ Վրաստանի խորհրդարանի նախագահի՝ Արչիլ Թալակվաձեի եղբայրը անձամբ է վերահսկել, թե ով եւ ինչ նպատակով է այցելում պացիենտին։


Գրիգորյանի ճշգրիտ ախտորոշումը որդին մինչեւ հիմա չգիտի։ Նրան չեն տալիս բժշկական փաստաթղթերը եւ չեն կարող ասել նաեւ, թե ինչ փամփուշտով է հատուկ ծառայությունը կրակել ակցիայի 46-ամյա մասնակցին։


Այնինչ, հիվանդանոցը, որտեղ հիմա պառկած է Դավիթ Գրիգորյանը, թաքցնում է ամբողջ տեղեկատվությունը։ Կլինիկայի աշխատակազմը հաստատում է միայն այն, որ տուժած տղամարդը նախկինի պես այն վիճակում է, ինչ եւ 9 օր առաջ եւ առայժմ բուժումն արդյունք չի տվել։


Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակով հետաքրքրվել է Հայաստանի դեսպանատունը, որից թաքցրել են ամբողջական տեղեկությունները եւ շրջանային հոսպիտալում կոմայի մեջ գտնվող պացիենտի մասին ասել են, որ նա իրեն ավելի լավ է զգում:


Գլխավոր հարցին՝ ցույցի մասնակցի վրա արդյոք դիմահա՞ր են կրակել, պետք է պատասխանի փորձաքննությունը: Փամփուշտի թռիչքի հետագծի հաստատումը չի մտնում բուժող բժիշկների իրավասության մեջ:


Ալադաշվիլու անվան հիվանդանոցից ասել են, որ փորձաքննություն դեռեւս չի նշանակվել, իսկ ընդդիմությունը հայտարարել է, որ գործին շտապ պետք է միանան անկախ փորձագետները:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49282

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online