Անկարայի համար C-400 գնումը նշանակում է ՌԴ-ի հետ իր հարաբերությունների թարմացում: Թուրքիայի համար աճում է ՌԴ-ի հետ հարաբերությունների կարևորությունը ռազմավարական և պաշտպանական առումներով, փոխանցում է Stratfor-ը:
Թուրքիայի համար այդ համակարգերի գնումը թույլ կտա Անկարային դիվերսիֆիկացնել իր ռազմական կապերն ու մատակարարումները:
Էրդողանի և իր՝Արդարություն և զարգացում կուսակցության համար ռուսական համակարգերի գնումը լրացուցիչ ինքնուրույնության ցուցադրման հնարավորություն է, ինչը հավանության կարժանացնեն ազգայնական և ուլտրաազգայնական շրջանակները:
ԱՄՆ-ի համար Թուրքիայի կողմից C-400 գնումը մտահոգիչ է, քանի որ ռուս-թուրքական հարաբերությունների խորացումը ռազմական ոլորտում կբարդացնեն ԱՄՆ-Թուրքիա կապերը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49271