Թրամփն ասել է, որ Օսակայում հանդիպել է բռնապետերի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Օսակայում G20-ի գագաթնաժողովի ժամանակ հանդիպել է մասնակից երկրների ղեկավարների մեծամասնության հետ, որոնց թվում եղել են նաև բռնապետեր:


«Ես շատ ժամանակ եմ անցկացրել Ճապոնիայում: Այնտեղ ես հանդիպել եմ առաջնորդների հետ: Ես շփվել եմ նախագահների, վարչապետերի բռնապետերի հետ»,-ասել է Թրամփը` չմանրամասնելով, թե ովքեր են այդ բռնապետերը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49242