Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր համոզմունքն է հայտնել առ այն, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ չի կիրառի Թուրքիայի դեմ:
Խոսքը ավելի վաղ արտահայտված Վաշինգտոնի հնարավոր պատասխանի մասին է՝ կապված Անկարայի կողմից ռուսական С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրների ձեռք բերման հետ: «Դոնալդ Թրամփն անձամբ ինձ խոստացել է, որ դա տեղի չի ունենա»,- ասել է Էրդողանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49236