Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի հավատում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի պատճառով պատժամիջոցներ կսահմանի:
Այս մասին նա ասել է Անկարայում Ճապոնիա թռիչքից առաջ, որտեղ կմասնակցի G20-ի գագաթնաժողովին:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում ինձ չի թվացել, թե նրանք պատժամիջոցներ կսահմանեն: Այդ մասին հայտնում են միայն ցածրաստիճան պաշտոնական անձինք»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ հարցը կքննարկի Թրամփի հետ հանդիպման ընթացքում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49097