Սաուդյան Արաբիայում լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետաքննությամբ չի պարզվել, թե ով է սպանելու հրաման տվել: Այս մասին հայտարարել է արտադատական պատիժների հարցերով ՄԱԿ-ի քննիչ Ագնես Կալլամարը:
Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը, նրա առանցքային խորհրդականն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ պետք է ներգրավվեն հետաքննությանը՝ նրանց դեմ ցուցմունքները հաշվի առնելով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49090