Օրական իրականացվելու է Երևան-Մոսկվա-Երևան 2 չվերթ. ռուսական կողմը թույլ է տվել

««Արմենիա» ավիաընկերությունը հենց նոր ստացավ թույլտվություն ռուսական կողմից՝ իրականացնելու Երևան-Մոսկվա-Երևան ուղիղ կանոնավոր չվերթեր: Այժմ ընթանում են նոր ՝ Boeing 737-700 օդանավի Հայաստանում գրանցելու գործընթացը, որը ըստ պլանավորվածի Երևանում պետք է լինի Հուլիսի 8-ին, և վաճառքի կազմակերպումը»:


Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գեւորգ Խաչատրյանը՝ հայտնելով, որ օրական իրականացվելու է 2 չվերթ, որոնք համադրվելու են նաև «Վրացական ավիաուղիների» Երևան-Թբիլիսի-Երևան չվերթների հետ: Ըստ հաստատված չվացուցակի դեպի Թբիլիսի և հակառակ ուղղությամբ մեկնող տրանզիտ ուղևորների սպասելաժամանակը Երևանում կազմելու է ընդամենը 50 րոպե:



Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին ռուս պատգամավորի հայտնվելուց հետո Վրաստանում սկսված զանգվածային հակառուսական ցույցերի համատեքստում ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ավիաընկերություններին հուլիսի 8-ից արգելվում է Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան ավիափոխադրումներ իրականացնել: Բացի այդ, Պուտինը հորդորել է տուրօպերատորներին ժամանակավորապես դադարեցնել դեպի Վրաստան ավիատոմսերի վաճառքը:


1 օր անց վրացական Georgian Airways ավիաընկերությունն իր ուղևորներին Երևանով դեպի Մոսկվա թռչելու տրանզիտային չվերթ առաջարկեց, որն ամենամոտ եւ ամենահարմար տարբերակն էր՝ ըստ ավիափոխադրողի:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49087