Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հուլիսի 4-6-ը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն (Հանոյ), իսկ հուլիսի 7-9-ը՝ Սինգապուրի Հանրապետություն:
Կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ պատվիրակության կազմում են նախարարներ Զոհրաբ Մնացականյանը, Հակոբ Արշակյանը և Տիգրան Խաչատրյանը:
Վիետնամ և Սինգապուր կմեկնի նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49073