Քաղավիացիայում քննարկվել է Ռուսաստան-Հայաստան օդային փոխադրումների ներկայիս վիճակը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում կայացել է հանդիպում դեպի ՀՀ կանոնավոր փոխադրումներ իրականացնող ռուսական ավիաընկերությունների և տեղական «Ավիակոմպանիա Արմենիա»-ի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել է ռուս-վրացական օդային փոխադրումների ոլորտում ստեղծված ներկայիս իրավիճակը, Հայաստանի տարածքով նշված ուղևորահոսքերի սպասարկման, չվերթերի ավելացման և ավելի տարողունակ օդանավերի ներգրավման հնարավորությունները:

ՔԱԿ-ից տեղեկացնում են, որ ներկայումս Ռուսաստանից դեպի Հայաստան 9 ուղղություններով կանոնավոր չվերթեր են իրականացնում թվով 11 ռուսական ավիաընկերություն, որոնցից 6-ը՝ Ուրալյան ավիաուղիներ, Պոբեդա, Աերոֆլոտ, Սիբիր, Նորդավիա և Ռեդ Վինգս ավիաընկերությունները չվերթեր են իրականացնում նաև Ռուսաստանից Վրաստան:

Քննարկմանը մասնակցող ավիաընկերությունների ներկայացուցիչները ներկայացրեցին իրավիճակի շուրջ իրենց ավիաընկերությունների նախատեսվող քայլերը, մասնավորապես. «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունը հուլիսի 8-ից նախատեսում է ավելացնել չվերթների հաճախականությունը Թբիլիսի-Երևան և հակառակ ուղություններով օրական 2 անգամ, ինչպես նաև թռիչքներ իրականացնել Երևան-Մոսկվա և հակառակ ուղություններով օրական 2 անգամ: «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունը տնօրենը հավելեց, որ նախատեսում է չվերթներ իրականացնել Գյումրի-Մոսկվա-Գյումրի և Գյումրի-Բաթումի-Գյումրի ուղություններով:

«Աերոֆլոտ» ավիաընկերության ներկայացուցիչը նշեց, որ իրենք պատրաստ են Վրաստանից դեպի Ռուսաստան ավիատոմսերը անվճար փոխանակել ՀՀ-ից իրականացվող չվերթերի ուղևորատոմսերով: Նա նաև հայտնեց, որ առաջիկայում նախատեսվում է ավելացնել դեպի ՀՀ փոխադրումների հաճախականությունը:

«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության ներկայացուցիչը նշեց, որ քննարկվում են տարբերակներ Վրաստանում առկա ուղևորահոսքը Թբիլիսիից և Բաթումիից հայկական ավտոբուսներով Երևան փոխադրելու և այնուհետև ավիաընկերության օդանավերով դեպի Ռուսաստան տեղափոխելու շուրջ:


Հարկ է նշել, որ Ռուսաստանից Վրաստան թռիչքների 60% իրականացնում է «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը: Նա նաև հայտնեց, որ հուլիս ամսից ավիաընկերությունը նախատեսում է շաբաթական 7 հաճախականությամբ չվերթեր ավելացնել դեպի Մոսկվա, որոնք կկատարվեն Մոսկվայի «Ժուկովսկի» օդանավակայանից, ինչպես նաև 2 չվերթ շաբաթական հաճախականությամբ կավելացվի Սանկտ Պետերբուրգից Երևան չվերթերի քանակը: Ներկայացուցիչը նշեց, որ նախատեսվում է նաև թռիչքներ իրականացնել Գյումրիի օդանավակայանից:

«Պոբեդա» ավիաընկերության ներկայացուցիչը հայտնեց, որ իրենք ցանկանում են բանակցել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության հետ՝ Ռուսաստանից դեպի Գյումրի փոխադրված ուղևորներին երկաթգծով դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ փոխադրելու շուրջ: Նման փոխադրում նախատեսում են նաև իրականացնել ավտոբուսներով:

«Սիբիր» ավիաընկերության ներկայացուցիչը նշեց, որ առաջիկայում կներկայացնեն դեպի ՀՀ կանոնավոր չվերթերի հաճախականությունների ավելացման նոր հայտեր:

Հավելենք, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է իր պատրաստակամությունը սեղմ ժամկետներում արձագանքել և հնարավոր աջակցություն ցուցաբերել տեղական և այլ ավիաընկերություններին նման փոխադրումների թույլտվությունների տրամադրման հարցում:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49064

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel