Վրացական լարին նորից ռեկորդային չափով արժեզրկվել է. Վրաստանի ազգային բանկի տվյալներով՝ ԱՄՆ 1 դոլարն արդեն արժե 2.7945 լարի: Ընդ որում միայն երեկ ազգային արժույթի փոխարժեքը կազմել է 1 դոլար՝ 2. 7798 լարիի նկատմամբ:
Մինչ այժմ լարիի ռեկորդային անկումը գրանցվել էր 2019-ի մայիսի 28-ին, երբ դոլարը արժեր 2,7876 լարի:
Փոխանակման առավել բարձր փոխարժեքը հաստատվել է արժույթի փոխանակման կետերում եւ կոմերցիոն բանկերում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48982