ԱԺ-ն ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: Այս փոփոխությունների փաթեթն ընդունվեց ԱԺ հունիսի 25-ի նիստում:


Նախագծերին փաթեթին կողմ քվեարկեց 73, դեմ՝ 32 պատգամավոր:


Փաթեթով առաջարկվող հիմնական փոփոխություններից է եկամտային հարկի համահարթեցումը: Եկամտային հարկը կդառնա 23 տոկոս, ապա աստիճանաբար նվազելով կհասնի 20 տոկոսի: Նախագծով բարձրացվում է նաև վարկային կազմակերպությունների, գրավատների, փոխանակման կետերի պետական տուրքը:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48968