Վրաստանի իշխանությունները որոշել են բավարարել Թբիլիսիի հանրահավաքի մասնակիցների որոշ պահանջները և 2020 թվականին համամասնական ընտրակարգով խորհրդարանի ընտրություններ անցկացնել: Այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին:
«Վրացական երազանքը» որոշում է կայացրել 2020 թ.-ին խորհրդարանի ընտրություններ անցկացնել համամասնական համակարգով` զրոյական խոչընդոտով»,- ասել է Իվանիշվիլին ճեպազրույցում:
Վրաստանի Սահմանադրության համաձայն, 2020 թ.ին պետք է անցկացվեին խորհրդարանի ընտրություններ, իսկ 2024-ին` համամասնական ընթացակարգով: Խառը համակարգը ենթադրում է, որ պատգամավորական 150 տեղից 77-ը ընտրվում են կուսակցական ցուցակներով, իսկ 73-ը՝ միամանդատ տեղամասերում։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48920