Փորձագետ. ՌԴ-ն ու Վրաստանը կվերադառնան հարաբերությունների կարգավորման բանակցություններին

ՌԴ-ն ու Վրաստանը կվերադառնան հարաբերությունների կարգավորման բանակցություններին մինչև տարվա վերջ: Այդ մասին հայտարարել է փորձագետ Դենիս Դենիսովը:


Ըստ նրա, Մոսկվան ու Թբիլիսին կկարգավորեն հարաբերությունները մինչև տարվա վերջ: Սակայն Վրաստանը պետք է ներողություն խնդրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարության համար, որտեղ նա Թբիլիսիում հակառուսական ակցիաների կազմակերպման համար Մոսկվային էր մեղադրել:


Նա հավելել է, որ ՌԴ-ի ու Վրաստանի հարաբերությունները կարգավորման համար կպահանջվեն ոչ թե տարիներ, այլ ամիսներ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48884