Պուտինը խնդրել է ռուսաստանցիներին չբարկանալ ցածր աշխատավարձի պատճառով

Մի քանի տարիների ընթացքում ռուսաստանցիների իրական եկամուտները կրճատվել են, այժմ դրանք վերականգնվում են: Այդ մասին այսօր «ուղիղ կապ»-ի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:Նա նշել է, որ աշխատավարձերը երկրում սկսել են աճել:


ՌԴ նախագահը հիշեցրել է, որ միջին աշխատավարձը երկրում 2017-ին կազմել է 33,2 հազար ռուբլի, այս տարի` 44, վերջին ամիսներին` 45:


«Ցանկանում եմ, որպեսզի, մարդիկ, որոնք նստած են համացանցում կամ հեռուստացույցի մոտ, չբարկանան, որ նման աշխատավարձ չունեն»,- ասել նա` նշելով, որ մեծ տարբերություն կա` ըստ ոլորտների և շրջանների:


Նշումներ:

Էջի հասցեն: http://verelq.am/hy/node/48781