Պարսից ծոցում իրավիճակի ապակայունացումը շատ վտանգավոր է: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը. հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նա խորհուրդ է տվել ԱՄՆ-ին` կանգ առնել իր` իրավիճակը սրելու ձգտման ճանապարհին, քանի դեռ ուշ չէ:
«Հույս ունենք, որ Պարսից ծոց լրացուցիչ ուժեր և միջոցներ ուղարկելը չի հանգեցնի այն կայծի առաջացմանը, որից հետո հրդեհ կբռնկվի»,-հավելել է Ռյաբկովը:
Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտնել էր Պարսից ծոց լրացուցիչ 1 000 զինծառայող ուղարկելու մասին` Իրանի հետ լարված հարաբերությունների ֆոնին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48755