Ադրբեջանի ԶՈւ ռազմական խաղերի կենտրոնում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է «Eternity-2019» հրամանատարա-շտաբային զորավարժությունների հարցով համաժողովը:
Միջոցառման ժամանակ երեք երկրների համապատասխան կառույցների ներկայացուցիչները քննարկել են զորավարժությունների պատրաստվելու հետ կապված հարցեր և խնդիրներ:
Նշվում է, որ զորավարժությունները նվիրված են տարածաշրջանում տնտեսապես կարևոր նախագծերի պահպանման կազմակերպմանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48742