Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության խորհրդական Ֆարուհ Վեզիրովը Փարիզում մեկնարկած «Paris Air Show-2019» ցուցահանդեսի ընթացքում հանդիպել է մի շարք համաշխարհային ռազմական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Վեզիրովը հանդիպել է ֆրանսիական Nexter, Thales, CS Communication, Lacroix ընկերությունների ներկայացուցիչների հետ՝քննարկել ռազմական ոլորտում համագործակցության հարցեր:
Thales ընկերության հետ քննարկվել է Ադրբեջանում ռադիոլոկացիոն արտադրանքի ձեռնարկությունների ստեղծման հարցը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48711