Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքում «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասներորդ հանդիպման» շրջանակներում հանդիպել է Մոլդովայի Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Արթուր Գումենյուկի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱԽ գրասենյակների միջև համագործակցության շուրջ փաստաթղթի կնքման հարցը և փոխանակվել համատեղ աշխատանքի կազմակերպման գաղափարներով։
Հաջորդիվ Գրիգորյանը ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական վիճակը և նախապատրաստվող դատական ռեֆորմները, իսկ ԱԳումենյուկը ներկայացրեց Մոլդովայում ստեղծված սահմանադրական ճգնաժամի մանրամասները և նախատեսվող լուծումները։
Քարտուղարները պայմանավորվեցին հաջորդ երկկողմ հանդիպումն անցկացնել Քիշնևում։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48703