ԱՄՆ կշարունակեն նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը արցախյան հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին Twitter-ում գրել է ՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը` Վաշինգտոնում Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանն ընդառաջ:
«Ավելի ուշ այս շաբաթվա մեջ սպասում եմ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման, որպեսզի նպաստեմ նրանց միջև երկխոսության շարունակականությունը», - գրել է Բոլթոնը:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնություն ցուցաբերել տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում:
Հիշեցնենք, Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն հունիսի 20-ին Վաշինգտոնում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48676