Այսօր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ ԶՈւ-երի մարտական հենակետերից մեկը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նաև նշել է, որ մարտական դիրքում նախարար Դ. Տոնոյանը անձամբ հետևել է օպերատիվ իրավիճակին, հակառակորդի ստորաբաժանումներին, մեր զինծառայողների կատարած ինժեներական աշխատանքներին և այլն։
Այցի ավարտին Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը տվել է համապատասխան հանձնարարականներ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48526