Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ է հրավիրվել հարցաքննության. ՔԿ

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ է հրավիրվել հարցաքննության: Այս մասին VERELQ-ին տեղեկացրեց Քննչական տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:


Նրա խոսքով, գրությունն ուղարկվել է Ազգային ժողով:


Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախորդ օրը հրկիզել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենան և տան դուռը։ Հրկիզման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով։ Շտաբի ղեկավար Վահան Սարիբեկյանը ճանաչվել է տուժող։


Գագիկ Ծառուկյանը ասել էր, որ դա շինծու, սարքած գործ է և պնդել, որ վարչապետը պետք է պարտադրի, որպեսզի այդ գործը բացահայտվի։


Օրերս Գագիկ Ծառուկյանը պատռել էր իրեն ուղարկված Քննչական կոմիտեի ծանուցումը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48523