Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը ելույթ է ունեցել՝ ներկայացնելով իր նոր նախաձեռնությունը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տանը հինգշաբթի օրը տեղի ունեցած միջոցառմանը խոսելով նախկին կալանավորներին նորմալ կյանք վերադառնալու «երկրորդ շանս» տալու մասին, ողջունել ու ներկայացրել է Քիմ Քարդաշյանին:


Թրամփը ասել է, որ ճանաչել է նրա փաստաբան հորը, և նշել, որ Քիմ Քարդաշյան ևս սկսել է իրավագիտություն ուսումնասիրել, հայտնում է Ազատությունը:


Քարդաշյանը ելույթ է ունեցել և ներկայացրել իր նոր նախաձեռնությունը՝ օգնել բանտարկությունից ազատված մարդկանց, մասնավորապես՝ աշխատանքի տեղավորման հարցում: Նա ասել է, որ տուն վերադարձած նախկին բանտարկյալներին բավարար աջակցություն չի ցուցաբերվում նորմալ կյանքը վերականգնելու համար:


Անցյալ տարի Քարդաշյանի բարեխոսության շնորհիվ Դոնալդ Թրամփը ներում շնորհեց թմրանյութերի ու փողերի լվացման մեդադրանքներով ցմահ ազատազրկման դատապարտված 63- ամյա Մարի Ջոնսոնին, ով արդեն 20 տարի անցկացրել էր բանտում:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48499