ԱՄՆ-ի գործողությունները լուրջ սպառնալիք են Մերձավոր Արևելքում և Միջին Արևելքում կայունության համար: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների ղեկավարների խորհրդի նիստում:
«ԱՄՆ կառավարությունը վերջին 2 տարիների ընթացքում, խախտելով միջազգային կառույցները և կանոնները և կիրառելով իր տնտեսական, ֆինանսական ու ռազմական հնարավրությունները, իրականացնում է ագրեսիվ մոտեցում և սպառնալիք է տարածաշրջանում ու աշխարհում կայունության համար»,- մասնավորապես ասել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48478