Իրանը մտադիր չԷ մոտ ժամանակներս ուղղակի երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ

Իրանը մոտ ապագայում չի պալանավորում երկխոսություն նախաձեռնել ԱՄՆ-ի հետ եւ պահանջում Է չեղարկել նավթի արտահանմանը վերաբերող պատժամիջոցները: Այդ մասին հունիսի 13-ին հայտնել Է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով իրանական կառավարության մի աղբյուր:

«Իրանը մոտ ապագայում երկխոսություն չի սկսի ԱՄՆ-ի հետ»,- գործակալությունը մեջբերել Է նրա խոսքը: Դրա հետ մեկտեղ նշվում Է, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի միջեւ հունիսի 12-ին կայացած բանակցությունների ընթացքում իրանական կողմը դիմել Է Տոկիոյին՝ անձամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին փոխանցել նավթի մատակարարումների նկատմամբ պատժամիջոցները հանելու պահանջը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48404