Ամեն ինչ չէ, որ պետք է հրապարակվի. ՊՆ խոսնակը՝ զենքերի գնման գործընթացի մասին

Ամեն ինչ չէ, որ պետք է հրապարակվի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հրաժարվելով մանրամասներ ներկայացնել, թե արդյոք զենքերի գնման գործընթացի մասով Փաշինյան-Պուտին հանդիպմանը քննարկում եղել է, թե ոչ:


Նա նշեց, որ Հայաստանը ունի զենքերի գնման բնականոն գործընթաց, մատակարարումները շարունակվում են.


«Զենքի գնման գործընթացը բավականին բարդ գործառույթ է, որը միանգամից ոտքի վրա չի որոշվում։ Մենք ուզում ենք շարունակել և մեծացնել տեսականին, հարստացնել զինանոցը ոչ փոքր մարտավարական նշանակություն ունեցող այլ տեսականիներով, ինչպես հայտարարել էր ՀՀ վարչապետը: Մեր ցանկությունների ձևավորումը վայրկենական չի եղել: Գլխավոր շտաբում, ՊՆ-ում, կառավարությունում լինում են քննարկումներ, որոնք պարտադիր չէ բոլորն իմանաք։ Որոշվում է տեսականին, գներ և այլն։ Դա միջպետական բավականին բարդ գործընթաց է», - հավելեց Հովհաննիսյանը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48401