Պուտինը հուսով է, որ G20-ից հետո ԱՄՆ-ն և ՌԴ-ն տնտեսության ոլորտում լուծումներ կգտնեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ G20-ից հետո ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կկարողանան որոշակի կառուցողական լուծումներ գտնել տնտեսության մեջ համագործակցության պայմաններ ստեղծելու համար:

«Մենք լիահույս ենք, որ առողջ բանականությունը վերջ ի վերջո կհաղթի: Մենք բոլոր գործընկերների, այդ թվում ամերիկացի գործընկերների հետ, հույս ունենք, որ առաջիկա G20-ի շրջանակում կկարողանանք որոշակի կառուցողական լուծումներ գտնել տնտեսության մեջ համագործակցության համար անհրաժեշտ կայուն պայմաններ ստեղծելու համար », - ասել է Պուտինը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48393