Ադրբեջանը Թուրքմենստանի ռազմավարական գործընկերն է և երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքմենստանի դեսպան Մեքան Իշանկուլիևը:
Նա նշել է, որ իրենք Ադրբեջանի հետ իրականացնում են ծրագրեր Կասպից ծովում՝Աֆղանստան-Ադրբեջան-Վրաստան տրանսպորտային միջանցքը, որն ելք կունենա դեպի Եվրոպա:
Ըստ նրա, իրականացվելու է նաև Կասպից ծով-Սև ծով միջանցքի նախագիծը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48391