Ադրբեջանական Գաբալա քաղաքում կայացել է Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը:
Լևան Իզորիան և Զաքիր Հասանովը քննարկել են ռազմական ոլորտում երկկողմ հարաբերությունները և հույս հայտնել, որ ապագայում համագործակցությունն էլ ավելի կխորանա:
Լևան Իզորիան շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի գործընկերոջը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու համար և նշել պաշտպանական ոլորտում համագործակցության ակտիվ դինամիկան ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափերով:
Պաշտպանության նախարարները գերատեսչությունների միջև երկկողմ համագործակցության ծրագիր են ստորագրել:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48378