Զուրաբիշվիլին ԵՄ-ին կոչ է արել ՌԴ-ի հետ բանակցություններում արծարծել Վրաստանի հարցը

Վրաստանը հաջողությամբ կավարտի ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցելու իր ճանապարհը, չնայած այն բանին, որ դաշինքին անդամակցելու կոնկրետ ծրագիր չկա: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:


«Ես ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագիր չունեմ, սակայն, ըստ իս, պարզ է, որ Վրաստանը հաջողությամբ կավարտի ՆԱՏՕ-ին, ինչպես նաեւ ԵՄ-ին անդամակցելու իր ճանապարհը՝ փոքր-ինչ այլ կերպ, բայց զուգահեռ ռեժիմով»,-ասել է Զուրաբիշվիլին: Նա նաեւ կոչ է արել արեւմտյան երկրների ղեկավարներին՝ ՌԴ-ի ներկայացուցիչների հետ բանակցություններում արծարծել Վրաստանի հարցը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48327