Վաշինգտոնում գտնվող Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհակալություն Է հայտնել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ երկրի տարածաքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ցուցաբերած աջակցության համար: Նա նաև նշել է, որ Թբիլիսին մտադիր է բացառապես խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ։
«Մենք գնահատում ենք ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Մենք որոշել ենք հակամարտությունը հաղթահարել միայն խաղաղ ճանապարհով»,- հայտարարել է Բախտաձեն Պոմպեոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48322