ԱՄՆ-ի ճնշման ներուժը սպառվել է. Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանի վրա ճնշում գործադրելու Վաշինգտոնի ներուժը սպառվել է, իրավիճակը երկրում, անցյալ տարվա համեմատ, բարելավվել է:


«Ճնշման ներուժը սպառվել է: ԱՄՆ-ը գագաթնակետի է հասցրել Իրանի ժողովրդի դեմ ճնշումը, և այս պահից այդ սպառնալիքը, այդ ճնշումը կորցնում է իր ուժը: Ներկայումս իրանցի ժողովուրդը, համեմատած կես-մեկ տարի առաջվա հետ, ավելի հանգիստ է»,- ասել է Ռոհանին:


Նշումներ:

Էջի հասցեն: http://verelq.am/hy/node/48320