Չնայած ԱՄՆ-ի կոշտ դիրքորոշմանը. Ռուսաստանը մտադիր է S-400-ները Թուրքիա հասցնել հուլիսին

Մոսկվան անգամ ներկայիս պայմաններում կկատարի Անկարայի առջև Ս-400 համալիրների վերաբերյալ բոլոր պարտականությունները` ամբողջ ծավալով և առանց շեղումների:


Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը: Նա պատասխանելով հարցին` կարո՞ղ է Մոսկվան երաշխավորել, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի վրա գործադրվող ճնշման պայմաններում Ս-400-ի գործարքը կիրականացվի:


Իր հրեթին Կրեմլի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է իր S-400 (C-400) հակահրթիռային պաշտպանության համակարգերը Թուրքիա հասցնել հուլիսին։ «Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները տվյալ համատեքստում ժամանակին կատարվում են, երկու կողմից էլ խնդիրներ չկան», - ասել է նա:


Հարցին, թե արդյո՞ք հակահրթիռային համակարգերը Թուրքիա կհասնեն հուլիսին, Ուշակովը պատասխանել է. - «Այո, ինչպես պլանավորել ենք»:


Պաշտոնական Վաշինգտոնը, հիշեցնենք, Անկարայից պահանջել է հրաժարվել ռուսական S-400 հրթիռային համակարգեր գնելու գործարքից՝ վերջնական որոշում ընդունելու համար ժամանակ տալով մինչև հուլիսի 31-ը: Եթե Անկարան չհրաժարվի այդ գործարքից, ապա Վաշինգտոնը կչեղարկի F-35 կործանիչները Թուրքիային վաճառելու համաձայնագիրը և հարակից ծրագրերը:


ԱՄՆ-ն արդեն իսկ հակաքայլեր է ձեռնարկում: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով օրակարգ բերված օրինագիծը:


«ԱՄՆ-Թուրքիա դաշինքին ուղղված անհանգստությունների արտահայտում» վերնագիրը կրող օրինագիծն ընդունվել է միաձայն: Այն առաջարկում է կիրառել ԱՄՆ-ի թշնամիների դեմ ուղղված CAATSA («Ամերիկայի հակառակորդների դեմ պատժամիջոցների կիրառման մասին» օրենք) պատժամիջոցները, ինչպես նաև վերանայել ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության նպատակահարմարությունը: Օրենքը վերաբերում է նաև Թուրքիայում ձերբակալված ամերիկացի քաղաքացիներին:


Թուրքիայի արձագանքը չի ուշացել: Այս երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև արմատավորված բարեկամական և դաշնակցային հարաբերությունների հետ այս օրինագիծը ոչ մի աղերս չունի և անընդունելի են Թուրքիայի արտաքին քաղաքականության ու դատական համակարգի վերաբերյալ այդ անհիմն և անօրինական գնահատականները:


«Բարեկամ և դաշնակից երկրների միջև տարակարծություն առաջանալու դեպքում ամենաազդեցիկ ուղին երկխոսությունն է և երկրների ինքնիշխանությանը հարգանք ցուցաբերելն է: Դրա փոխարեն ոչ մի կապ չունեցող և փոխադարձ վտահությունը բարձրացնելուն չծառայող որոշումներ ընդունելը, սպառնալիքի և պատժամիջոցների լեզվով շարունակել խոսելն անընդունելի է»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:


Փորձագետները կարծում են, որ ԱՄՆ-ն և Թուրքիան, որոնք ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներ են սկսել են, ապահարզանի գործընթացը: ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները լարվել են՝ Անկարայի կողմից ռուսական C-400 համակարգեր գնելու հետ կապված: Ամերիկացիները զգուշացրել են թուրքերին, որ այդ համակարգերը գնելու դեպքում նրանց հետ Պենտագոնը կխզի F-35 կործանիչների մատակարարման պայմանագիրը, փոխանցում է wPolityce-ն:


Փորձագետների կարծիքով, Էրդողանի վճռականությունը Մոսկվայից գնելու C-400 համակարգերը կհանեցնի նրան, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նկատմամբ:


«ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները լրացուցիչ կերպով լարվել են նաև ամերիկացիների կողմիք Սիրիայում քրդերին ցուցաբերած աջակցության պատճառով: Բացի այդ, ամերիկացիները հրաժարվում են Անկարային արտահանձնել Ֆեթուլահ Գյուլենին: ԱՄՆ-ն և Թուրքիան սկսել են ապահարզանի գործընթացը: Նրանք կպահպանեն հարաբերությունները, սակայն դրանք լինելու են անընդհատ լարված», - նշում են փորձագետները:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48311

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel