Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ

Հայաստանի պետական ջազ նվագախումբը հուլիսի 11-ին, ժամը 20:00 Արամ Խաչատրյան համերգասրահում ինքնատիպ համերգով կներկայանա ջազ վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ (ԱՄՆ):

Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ Ջազ նվագախումբը և Ռոնալդ Բեյքերը կկատարեն սիրված դասական և ժամանակակից ջազային ստեղծագործություններ: 


Ռոնալդ Բեյքերը ծնվել է Բալթիմորում 1968 թ.: Շեփոր նվագել սովորել է Բալթիմորի արվեստի դպրոցում, այնուհետև բակալավրի աստիճան է ստացել Օբերլինի կոնսերվատորիայում: Կարճ ժամանակում դարձել
պահանջված շեփորահար և վոկալիստ: Բեյքերը հանդես է գալիս լավագույն ջազ փառատոներին այնպիսի
արտիստների հետ, ինչպիսիք են Լու Դոնալդսոնը, Կյորտիս Ֆուլերտը, Ջեսի Դևիսը, Անտոնիո Հարթը և այլք: Ավելի քան 22 տարի շրջագայում է սեփական քառյակի հետ: 13 տարուց ավելի ծավալում է մանկավարժական գործունեություն:

Հուլիսի 11-ի համերգը կլինի Հայաստանի պետական ջազ նվագախմբի և Ռոնալդ Բեյքերի առաջին  hամագործակցությունը: Թե՛ նվագախումբը և թե՛ արտիստն անհամբերությամբ են սպասում առաջիկա համերգին, և վստահեցնում են, որ այն իսկապես կհետաքրքրի հայ ունկնդրին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48292