Հասանովը ժամանել է Նախիջևան` զորավարժություններին հետևելու

Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը ժամանել է Նախիջան` թուրք-ադրբեջանական մարտավարական «Անխախտ եղբայրություն -2019» զորավարժություններին հետևելու նպատակով: Զորավարժությունները կտևեն մինչև հունիսի 11-ը:


Զորավարժությունների ժամանակ կմշակվեն մարտական կրակոցները: Դրանք անցկացվում են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48247