Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը այսօր երեկոյան կհայտարարի իր հրաժարականի մասին: Այս մասին հայտնում են ԱրմԻնֆոի աղբյուրները:
Քաղաքական շրջանակներում շրջանառվող լուրերի համաձայն, հրաժարականը պայմանավորված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչող քննադատությամբ, սակայն աղբյուրը հայտնել է, որ խնդիրը այլ է. Արցախում, նրա խոսքով, նախընտրական քարոզարշավը, ըստ էության, մեկնարկել է, հետևաբար զբաղեցնել պետական պաշտոն այս ժամանակահատվածում կարող է դիտվել որպես վարչական ռեսուրսի չարաշահում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48235