Ոստիկանությունը բերման է ենթարկել «Ադեկվադ» կուսակցության անդամ Արթուր Դանիելյանին:
«Ադեկվադ»-ը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է ոստիկանությունը մեքենայով բերման ենթարկում Դանիելյանին, վերջինս ձեռնաշղթաներով է։
«Ադեկվադ»-ի անդամներից մեկն ուղիղ եթերում հայտարարեց, որ Դանիելյանին բերման են ենթարկել ՀՀ վարչապետ «Նիկոլ Փաշինյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիք հնչեցնելու համար»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48233