Հարցում. Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում առաջատարը Յըլդըրըմն է

Թուրքական նախընտրական ORC ընկերությունը հայտարարել է, որ վերջին սոցհարցման համաձայն, Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում առաջատար է իշխող կուսակցությունից Բինալի Յըլդըրըմը:


Հարցման համաձայն, Արդարություն և զարգացում կուսակցության ներկայացուցիչ Բինալի Յըլդըրըմը կհավաքի ձայների 47 տոկոսը, իսկ Իմամօղլուն՝46.7 տոկոս:


Իմամօղլուի կողմնակիցների 3.3 տոկոսը հայտարարել է, որ դեռևս վերջնականապես չեն կողմնորոշվել նոր ընտրությունների նախաշեմին:


Նշումներ:

Էջի հասցեն: http://verelq.am/hy/node/48217