Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Ռուսաստանը համարել է ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիքը:
«Միանգամայն ստույգ է, որ այսօր մեր առջեւ ծառացել է առավել չկանխատեսված իրադրությունն անվտանգության ոլորտում: Խոսքը վերաբերում է Ռուսաստանի ավելի ու ավելի ագրեսիվ քաղաքականությանը, կիբեռսպառնալիքին, հիբրիդային սպառնալիքներին, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի անկայունությանը եւ շարունակվող ահաբեկչական սպառնալիքին»,- նշել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48216