Համանախագահների աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Ադրբեջանում ՌԴ դեսպան

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են փակ ռեժիմով:


«Համանախագահների աշխատանքն ընթանում է բավականին փակ ռեժիմով, բայց դրա համար կան բոլոր բացատրությունները: Ուրախ ենք, որ աշխատանքը շարունակվում է»,- ասել է նա Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ:


Դիվանագետի խոսքով՝ համանախագահները չեն բացահայտել ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ իրենց առաջարկների մանրամասները, իսկ համատեղ հայտարարության մեջ խոսվել է մարդասիրական ոլորտի և անվտանգության պահպանման մասին:


«Համանախագահները շփումներ են ունեցել նախագահների, պաշտպանության նախարարների հետ: Արտգործնախարարներն ընդունել են առաջիկայում հանդիպելու առաջարկը, որի մասին կհաղորդվի»,- ասել է դեսպանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48209