Փորձագետ. Անտիպինսկիի գործարանի գնումը SOCAR-ի կողմից կարող է ունենալ քաղաքական ենթատեքստ

Ադրբեջանական SOCAR ընկերությունն առաջին անգամ դուրս է եկել ռուսական շուկա:


SOCAR և Сбербанк-ը ստեղծել են համատեղ ընկերություն՝Անտիպինսկիի նավթավերամշակման գործարանը շահագործելու համար:


Տնտեսագետ Միխայիլ Կրուտիխինը հայտարարել է, որ այս որոշումը նաև կարող է ունենալ քաղաքական ենթատեքստ: Նա նշել է, որ հնարավոր է SOCAR ցանկանում է շահել ռուսական քաղաքական ղեկավարության համակրանքը:


Նրա խոսքով, SOCAR-ն ունենալով լրացուցիչ եկամուտներ ներդրումներ է անում նաև Թուրքիայում՝ նավթաքիմիկական հզորությունների մեջ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48199