Աբովյանում հաղթել է ժողովրդավարությո՞ւնը, թե՞ քրեաօլիգարխիան. վարչապետի և մարզպետի խոսքերը

Աբովյան քաղաքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ, որում հղթել է ԲՀԿ-ի թեկնածու, գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակից, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը տարբերվող, անգամ հակասող կարծիքներ են հայտնել:


Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ եւ հաղթել է ժողովրդավարությունը, դա ամենակարեւորն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված ՔՊ կուսակցության թեկնածուի պարտությունը Աբովյան քաղաքում:


«Ինչ վերաբերվում է ՔՊ թեկնածուի պարտությանը. մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ՝ պարտվեն: Եթե հիշում եք՝ հեղափոխությունից առաջ երկար տարիներ ամենաառաջնային կարգախոսը Հանրապետական կուսակցության մենաշնորհի վերացման անհրաժեշտությունն էր, որի մասին խոսում էին բոլոր քաղաքական ուժերը: Այնպես որ ՀՀ-ն եւս մեկ անգամ այս ընտրություններով արձանագրեց, որ ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիները իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունները եւ իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում՝ իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար: ՀՀ-ում հաստատված է ժողովրդի իշխանություն»,- ասաց վարչապետը:


Դիտարկմանը, թե Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ընտրությունների ժամանակ լծակներ է օգտագործել, ճնշում բանեցնելու նպատակով քրեական գործեր են հարուցվել, վարչապետը արձագանքեց. «Քրեական գործերի վերաբերյալ հաղորդագրություններ պիտի որ լինեն, պիտի քրեական գործերի բովանդակությունն իմանաք եւ համոզված լինեք, որ մեկը մյուսի հետ որեւէ կապ չունի»։


Հարցին, թե մարզպետն ասում էր, որ հեղափոխությունն Աբովյանում տեղի չի ունեցել, ի՞նչ տեսակետ ունի դրա վերաբերյալ, վարչապետը պատասխանեց. «Ինքը մի բան է նկատի ունեցել, այլ կոնտեքստում է, կարծում եմ, ասել»:


Իսկ ահա թե ինչ է կարծում Ռոմանոս Պետրոսյանն Աբողյանում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ: Նա վստահ է, որ գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի ամրագրած հաղթանակը քաղաքացու պարտությունն է Աբովյան քաղաքում: Այդ մասին 24News-ի հետ զրույցում նշել է Ռոմանոս Պետրոսյանը:


«Աբովյան քաղաքում քաղաքացին պարտվեց: Քաղաքացին պարտվեց Էդոյի գործ չտվող տեսակին, քրեաօլիգարխիկ կրիմինալ պանյատներով ապրող պատգամավորին պարտվեց: Քաղաքացին իր ողնաշարն ուղղելու է և ուժեղանալու է: Դե ֆակտո պարտություն է, բայց բարոյապես մենք ենք հաղթել»,- նշեց մարզպետը: Նրա խոսքով՝ նախնական տվյալներով 380 ձայնով ՔՊ թեկնածու Գուլյանը զիջել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանին: Ռոմանոս Պետրոսյանն ընդգծեց, որ սա ոչ թե Վահագն Գևորգյանի հաղթանակն է, այլ քաղաքացու պարտությունը: Կոտայքի մարզպետն ասաց, որ դեռ չեն շնորհավորել Գևորգյանին, սակայն շտաբից կշնորհավորեն: «Ես անձամբ չեմ շնորհավորի, քանի որ կարծում եմ՝ մենք չենք պարտվել», – նշեց մարզպետը:


Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Աբովյանում տեղի ունեցած ընտրություններում ԿԸՀ նախնական արդյունքներով՝ քաղաքապետ է ընտրվել Աբովյանի գործող ղեկավար Վահագն Գեւորգյանը, որը ստացել է 8453 ձայն, իսկ ՔՊ-ի թեկնածու Գրիգոր Գուլյանը ստացել է 8058 ձայն:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48198

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel