Պորոշենկոն պատրաստ է դառնալ Ուկրաինայի վարչապետ

Ուկրաինայի 5-րդ նախագահ Պյոտր Պորոշենկոն գլխավորել է իր՝ «Եվրոպական համերաշխություն» կուսակցության նախընտրական ցուցակը եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններին հաղթանակի դեպքում պատրաստ է դառնալ վարչապետ:


Պարզաբանող հարցին, թե դիտարկում է արդյոք Պորոշենկոն վարչապետ դառնալու հնարավորությունը, 5-րդ նախագահը պատասխանել է հաստատակամորեն:


«Եթե մենք հաղթեն ընտրությունների ժամանակ, ապա այո»,-ասել է Պորոշենկոն: Մինչդեռ նա չի պատասխանել, թե կդառնա արդյոք անձամբ ժողովրդական պատգամավոր կամ ընտրություններից հետո վայր կդնի մանդատը:

«Ես վստահ եմ, որ որպես կուսակցության առաջնորդ կրում եմ ամբողջ պատասխանատվությունը կուսակցության եւ խմբակցության գործողությունների համար»,-ասել է Պորոշենկոն:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48172