Պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողները բարձր պարգևատրման են ներկայացվել. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի մահվան համար պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողներին, ովքեր բարձր որակով են կատարել առաջադրանքը։


Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:


Հիշեցնենք, հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը:


Ավելի ուշ  Արցախի նախագահ Բակո Սահակյանը Սիփան Մելքոնյանին հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48169