Վրաստանի Կազբեգի շրջանի լեռներում մասնավոր ուղղաթիռ է ընկել։ «Վեստի»-ի փոխանցմամբ, Bell 505-ի ուղևորների թվում զբոսաշրջիկներ են եղել։
Ուղղաթիռը պատկանում է «Ավիատոր պլյուս» ընկերությանը, որը զբաղվում է օտարերկրացի զբոսաշրջիկների սպասարկմամբ։
Նշվում է, որ 2013-ին արտադրված օդանավում եղել է երկու ուղևոր և մեկ օդաչու, նրանք բոլորն էլ զոհվել են։
Առայժմ չի հստակեցվում, թե որ երկրի քաղաքացիներ են եղել ուղղաթիռի ուղևորները, ինչպես նաև անհայտ են ավիավթարի պատճառներնը։ Ոստիկանությունը քննություն է իրականացնում։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48072