Ադրբեջանը լուրջ դերակատարում ունի գլոբալ էներգետիկ անվտանգության ամրապնդման հարցում, ապահովում է Իսրայելի կողմից օգտագործվող նավթի 40 տոկոսը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական Սթիվ Քոենը:
Ըստ նրա, Ադրբեջանն ԱՄՆ-ի առաջատար գործընկերներից է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միջազգային անվտանգությունը, ահաբեկչության դեմ պայքարը, միջուկային զենքի չտարածումը:
Նա հավելել է, որ ադրբեջանցի զինվորականները մասնակցում են խաղաղապահ առաքելություններին Իրաքում, Կոսովոյում և Աֆղանստանում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48069