ԱՄՆ-ը կարող է Չինաստանից ապրանքների մաքսերը բարձրացնել եւս 300 միլիարդ դոլարով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իռլանդիա կատարած այցի ընթացքում:
«Չինաստանի հետ մեր բանակցությունների ընթացքում հետաքրքրական շատ բաներ են տեղի ունենում: Ես կարող եմ մաքսերը բարձրացնել եւս 300 միլիարդ դոլարով, եւ ես դա կանեմ հարմար ժամանակ»,- նշել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/48068