Թեհրանն այլ երկրների հետ հակամարտության չի ձգտում, սակայն վճռական պատասխան կտա անհրաժեշտության դեպքում: Այդ մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Քաթարի էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանի հետ հեռախոսազրույցում:
Կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքի խնդիրները. Ռոհանին նշել է, որ դրանք չի կարելի լուծել ռազմական ճանպարհով:
Իրանի նախագահը նաև ողջունել է Քաթարի դիրքորոշումը Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում և Արաբական պետությունների լիգայի հանդիպման ժամանակ` նշելով, որ Դոհայի մոտեցումը նպաստում է լարվածության թուլացմանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47995