Ռուբեն Ռուբինյանը Վարշավայում է

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Լեհաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին Վարշավայում հանդիպել է ՀՀ ԱԺ-ի հետ Լեհաստանի խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թադեուշ Վոժնյակի հետ:


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են խորհրդարանական կապերի ամրապնդման, միջազգային հարթակներում համագործակցության հնարավորություններին եւ օրենսդիրների փոխայցերին վերաբերող հարցեր:


ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը գործընկերոջը ներկայացրել է նորընտիր ՀՀ Ազգային ժողովի օրակարգն ու առաջնահերթությունները:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47971