Թուրքիայի կողմից Ս-400-երի ձեռքբերումը Կրեմլին կարող է օգնել թուլացնել ՆԱՏՕ-ն. ԱՄՆ դեսպան

Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը Կրեմլին կարող է օգնել թուլացնել ՆԱՏՕ-ն: Այս մասին CNBC-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Քեյ Բեյլի Հաթչիսոնը:

Թուրքիայի պաշտոնական անձինք, ինչպես հաղորդվում է, պետք է մինչեւ այս շաբաթվա վերջ չեղարկեն Ս-400-երի գնումը եւ դրա փոխարեն գնեն ամերիկյան «Պատրիոտ» հրթիռները: Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի հրաժարվի Ռուսաստանի հետ գործարքից:

Հաթչիսոնի խոսքով՝ Ռուսաստանը կշարունակի հնարավորություններ փնտրել՝ ՆԱՏՕ-ն պառակտելու եւ թուլացնելու համար:

«Դուք պետք է ընտրություն կատարեք: Դուք կարող եք ունենալ մեկը կամ մյուսը, սակայն ոչ երկուսը միասին»,- ասել է նա՝ կրկնելով, որ Թուրքիան Ս-400-երի գնման դեպքում կկորցնի ամերիկյան F-35 կործանիչներ գնելու հնարավորությունը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47970