Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ցավակցում է նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի հարազատներին և մերձավորներին:
«Մերձմոսկվայում տեղի ունեցածն իրական ողբերգություն է: Վստահ ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Կրկին հաստատում ենք ՌԴ քննչական մարմիններին աջակցելու պատրաստակամությունը»,- ասված է դեսպանատան Facebook-յան էջում:
Հիշեցնենք, ԳՀՎ նախկին հատուկջոկատային, Սիրիայում մարտական գործողությունների մասնակից Նիկիտա Բելյանկինին սպանել են հունիսի լույս 2-ի գիշերը մերձմոսկովյան Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո գյուղում: Նախօրեին ՌԴ իրավապահները հայտարարեցին, որ սպանության կասկածանքով կա երկու ձերբակալված՝ 1977 եւ 1982 թվականներին ծնված ՀՀ քաղաքացիներ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47960